Ռոնալդինյոն գոլ է խփել 52 մետրից (տեսանյութ)

Ռոնալդինյոն գոլ է խփել 52 մետրից (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի», «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն հիասքանչ գոլի հեղինակ է դարձել:

Սան Պաուլոյում կայացած բարեգործական խաղի ժամանակ բրազիլացին մրցակցի դարպասը գրավել է 52 մետր հեռավորությունից կատարած հարվածով: Դրվագներից մեկում դարպասապահը առաջ է եկել իր տեղից և 37-ամյա նախկին ֆուտբոլիստը գնդակը «կախել է» նրա գլխավերևով:

Գոլը

Հանդիպման ընթացքում Ռոնալդինյոն աչքի է ընկել նաև հիասքանչ խաբքերով ու գեղցիկ փոխանցումներով:

Ռոնալդինյոյի բոլոր գործողությունները

«Ռոնալդինյոյի ընկերները» 6:9 հաշվով պարտվել են «Էստրելասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում