Չեմպիոնների լիգա. 6-րդ տուրի լավագույն գոլը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. 6-րդ տուրի լավագույն գոլը (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի լավագույն գոլի քվեարկության արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» եզրային հարձակվող Սադյո Մանեն: «Սպարտակի» հետ խաղում (7:0) սենեգալցին ընթացքից կատարած հարվածով եզրափակել է Ջեյմս Միլների հաշվենկատ փոխանցումը: Մանեն ստացել է ձայների 31,3 տոկոսը:

Երկրորդ տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստացել է ընդամենը երկու տասնորդական տոկոս քիչ ձայն (31,1 %): Պորտուգալացին Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ մրցավեճում (3:2) տուգանային հրապարակի մատույցներից գրավել է դարպասի հեռավոր վերին անկյունը:

Լավագույն եռյակը եզրափակել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Բերնարդը (14 %), ով պտտեցրած հարվածով գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (2:1)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում