ՉԼ-ի վիճակահանությունից հետո Մեսսին ու Ռոնալդուն «սիրելի» թիմեր ունեն (ծաղրանկար)

ՉԼ-ի վիճակահանությունից հետո Մեսսին ու Ռոնալդուն «սիրելի» թիմեր ունեն (ծաղրանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությանը:

Փլեյ-օֆֆի առաջին փուլում «Բարսելոնան» մրցելու է «Չելսիի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը»` «Պարի Սեն Ժերմենի»: Մոմանին պատկերում է, որ այդ լուրից անմիջապես հետո Լիոնել Մեսսիի «սիրելի» թիմը դարձել է ՊՍԺ-ն, իսկ Կրիշտիանու Ռոնալդուինը` «Չելսին»:

Արգենտինացու և պորտուգալացու հեռակա պայքարում այդ ակումբները կարող են կարևոր նշանակություն ունենալ, եթե կարողանան պայքարից դուրս թողնել իրենց առաջիկա մրցակիցներին:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում