«Լացիոն» կարող է դուրս գալ Իտալիայի առաջնությունից (տեսանյութ)

«Լացիոն» կարող է դուրս գալ Իտալիայի առաջնությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ հանդիպումից (1:3) հետո «Լացիոն» դիտարկում է Ա Սերիայից դուրս գալու տարբերակը:

«Premium Sport»-ի տեղեկությամբ` «արծիվների» նախագահ Կլաուդիո Լոտիտոն կարծում է, որ իր թիմը դարձել է քաղաքական հետապնդման զոհ, որի նպատակն է «Լացիոյին» զրկել առաջնության լավագույն քառյակում (Չեմպիոնների լիգայի գոտի) հայտնվելու հնարավորությունից:

«Տորինոյի» դեմ մրցավեճում հռոմեացիների օգտին 11-մետրանոց չի նշանակվել, երբ Յագո Ֆալկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել, իսկ առաջին կեսում Չիրո Իմոբիլեն հեռացվել է Նիկոլաս Բուրդիսոյի հետ վիճաբանության համար:

Տեսանյութ

Տեսակրկնությունը դիտելուց հետո մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել հարձակվողին:
Խաղից հետո «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտարարել է, որ չորրորդ անընդմեջ խաղում իր թիմի դեմ կոպիտ սխալներ են թույլ տրվում, որոնք ազդում են արդյունքի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում