Մխիթարյանն ու Մոուրինյուն արտահերթ հանդիպում են ունեցել

Մխիթարյանն ու Մոուրինյուն արտահերթ հանդիպում են ունեցել

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Այդ մասին գրում է transfermarketweb.com-ը:

28-ամյա ֆուտբոլիստը նման նախաձեռնությամբ հանդես է եկել, որպեսզի հստակեցվի նրա ապագան: Առայժմ հայտնի չէ, թե հանդիպման ժամանակ ինչ է որոշվել:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը չի մասնակցել ՄՅՈւ-ի վերջին 7 խաղերից 6-ին: Նա խիստ քննադատության է ենթարկվել պորտուգալացու կողմից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանին պատրաստ են ձեռք բերել «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսսիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում