Աշխարհի ակումբային առաջնություն. Հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Աշխարհի ակումբային առաջնություն. Հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրաթներում ընթացող Աշխարհի ակումբային առաջնությունում կայացել է առաջին կիսաեզրափակիչը:

Լիբերտադորեսի նորընծա գավաթակիր «Գրեմիոն» մրցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն «Պաչուկայի» հետ և 1:0 հաշվով աղթանակ տոնել: Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, և նշանակվել է 15-րոպեանոց լրացուցիչ երկու խաղակես: 95-րդ րոպեին բրազիլական թիմի հարձակվող Էվերթոնը մտել է տուգանային հրապարակ և շեշտակի հարվածով գրավել դարպասը:

Մեքսիկական թիմը հանդիպումն ավարտել է 10 ֆուտբոլիստով: 110-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է Վիտոր Գուզմանը:

Եզրափակչում «Գրեմիոյի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը: Երկրորդ կիսաեզրափակչում հանդիպելու են Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» և «Ալ Ջազիրան»: Վերջինս մրցաշարին մասնակցում է որպես կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում