11 ամիս անց Օզբիլիսը գոլ է խփել (տեսանյութ)

11 ամիս անց Օզբիլիսը գոլ է խփել (տեսանյութ)

Թուրքիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բեշիկթաշը» հյուրընկալվել է «Մանիսասփորին» ու 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցել: Առաջին խաղում սպամբուլցիները հաղթել էին` 9:0:

Այսօր կայացած հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: 14-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը «պատ» է խաղարկել Ալվարո Նեգրեդոյի հետ ու բացել խաղի հաշիվը:

Վերջին անգամ Օզբիլիսը «Բեշիկթաշի» գլխավոր թիմի կազմում գոլ էր խփել 2017 թվականի հունվարի 19-ին: Թուրքիայի չեմպիոնի կազմում կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել փետրվարին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում