ԱՊԼ-ի 17-րդ տուր. «Չելսիի» թեթև զբոսանքը (տեսանյութ)

ԱՊԼ-ի 17-րդ տուր. «Չելսիի» թեթև զբոսանքը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրի մեկնարկային օրը «Չելսին» հյուրընկալվել է «Հադերսֆիլդին» ու հեշտ հաղթանակ տոնել: Լոնդոնցիներն առավելության են հասել 3:1 հաշվով:

Արդյունավետությամբ աչքի է ընկել Վիլիանը, ով սկզբում գոլային փոխանցում է կատարել Տեմուե Բակայոկոյին, ապա գլխի հարվածով կրկնապատկել է հաշիվը։ Երկրորդ կեսում հաշիվը խոշոր է դարձրել Պեդրո Ռոդրիգեսը: Տանտերերը կարողացել են միայն հեղինակության գոլ խփել, որն արձանագրվել է մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում․ եզրից կատարված փոխանցումը գլխի հարվածով եզրափակել է Լորան Դեպուատրը:

«Չելսին» վաստակել է 35 միավոր ու հավասարվել երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդին», որը վաղը մրցելու է «Բորնմութի» հետ: «Հադերսֆիլդը» 18 միավորով մնացել է 12-րդ հորիոզոնականում:

Պրեմիեր լիգա. 17-րդ տուր
«Հադերսֆիլդ» – «Չելսի»` 1:3
Գոլերը՝ Դեպուատր (90+2) – Բակայոկո (23), Վիլիան (43), Պեդրո (50)

Տեսանյութ

Այսօր կայացած մյուս երկու խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ «Բերնլի» – «Սթոք Սիթի»` 1:0, «Քրիսթալ Փելաս» – «Ուոթֆորդ»` 2:1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում