Ֆալկաոն գոլ է խփել դաշտի կենտրոնից (տեսանյութ)

Ֆալկաոն գոլ է խփել դաշտի կենտրոնից (տեսանյութ)

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն օգնել է իր թիմին դուրս գալ Ֆրանսիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: «Կանի» հետ խաղում (2:0) կոլումբիացին դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:

85-րդ րոպեին 31-ամյա ֆուտբոլիստը գնդակը ստացել է դաշտի կենտրոնական շրջանի մոտ և անմիջապես այն ուղարկել դարպասը: Հյուրերի դարպասապահ Բրիս Սամբայի հուսահատ ցատկն անօգուտ է եղել:

«Կարմրասպիտակների» կազմում հաշիվը բացել է Գիդո Կարիլյոն:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում