ՄՅՈւ-ն ու «Ատլետիկոն» հանձնվում են. «Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի ֆավորիտն է

ՄՅՈւ-ն ու «Ատլետիկոն» հանձնվում են. «Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի ֆավորիտն է

«Ատլետիկոյի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները կարծում են, որ հարձակվող Անտուան Գրիզմանը տեղափոխվելու է «Բարսելոնա»:

«The Independent»-ը հայտնում է, որ անգլիական ու իսպանական ակումբները կորցրել են հաջորդ մրցաշրջանում ֆրանսիացուն իրենց թիմում տեսնելու հույսերը:

Ամռանը 26-ամյա ֆուտբոլիստը մոտ էր «կարմիր սատանաներին» միանալուն, սակայն մադրիդցիների նկատմամբ ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքի պատճառով որոշել է դժվար պահին չլքել թիմը: Օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է Գրիզմանին ձեռք բերելու տարբերակին, սակայն արագ հասկացել է, որ հարձակվողի համար պայքարում լրջորեն զիջում է «բլաուգրանային»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» համաձայնեցրել են ֆրանսիացու տրանսֆերը, որը ձևակերպվելու է 2018 թվականի ամռանը: Գործարքը կկազմի 100 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում