IFFHS. Տարվա խորհրդանշական հավաքականը
13/12/2017 15:09
Նմանատիպ
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է իր վարկածով 2017 թվականի խորհրդանշական հավաքականը: Ըստ դիրքերի լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են հայտնվել Մադրիդի «Ռեալի» 5 ներկայացուցիչներ:
Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.
Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)։
Պաշտպաններ – Մարսելո, Սերխիո Ռամոս (երկուսն էլ «Ռեալ»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/Միլան), Դանիել Ալվես («Յուվենտուս»/ՊՍԺ)։
Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ «Ռեալ»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)։
Հարձակվողներ – Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)։
Լավագույն մարզիչ է հայտարարվել «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում