Վան Գալը` «Բորուսսիայի» մասին. Փոքր ակումբը մեծագույն դարձնելու ժամանակ չունեմ

Վան Գալը` «Բորուսսիայի» մասին. Փոքր ակումբը մեծագույն դարձնելու ժամանակ չունեմ

Հոլանդացի աշխարհահռչակ մարզիչ Լուի վան Գալն ասել է, որ չէր համաձայնվի գլխավորել Դորտմունդի «Բորուսսիան», եթե առաջարկ ստանար այդ ակումբից:

«Չէի գնա այնտեղ: Փոքր ակումբը մեծագույն դարձնելու ժամանակ չունեմ: «Բորուսսիան» չի կարող համեմատվել «Բավարիայի» հետ»,- 66-ամյա մասնագետի խոսքն է փոխանցում foxsports.com-ը:

Հիշեցնենք, որ ամռանը հոլանդացուն առաջարկ էր կատարել Լևերկուզենի «Բայերը», սակայն մերժում էր ստացել: Մարզչական կարիերայի ընթացքում Վան Գալը մարզել է «Այաքսը», «Բարսելոնան», «Բավարիան», «ԱԶ Ալկմարը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Հոլանդիայի հավաքականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում