Թինա Կարապետյանի ու Սիմոն Սենեկալի արդյունքները Զագրեբում

Թինա Կարապետյանի ու Սիմոն Սենեկալի արդյունքները Զագրեբում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ «Golden Spin of Zagreb» գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ: Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում Հայաստանը ներկայացնող գեղասահորդները վաստակեցին 127.78 միավոր (49.42+78.36) և 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձան Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան եւ Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):

Ավելի վաղ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնել էր, որ Թինայի ու Սիմոնի առջեւ Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում