«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Սուոնսիին» և Պրեմիեր լիգայի ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Սուոնսիին» և Պրեմիեր լիգայի ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Սուոնսիի» նկատմամբ։ «Լիբերտի» մարզադաշտում կայացած խաղում «քաղաքայինները» 4 անպատասխան գոլ խփեցին․ դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Սիլվան, մեկական անգամ աչքի ընկան Կևին դե Բրյունեն և Սերխիո Ագուերոն։

Այս հաղթանակի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։ «Մանչեսթեր Սիթին» առաջին թիմն է, որին հաջողվում է Պրեմիեր լիգայում 15 անընդմեջ հաղթանակ տոնել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Արսենալին», որը 2001-2002թթ․ մրցաշրջանում 13 անընդմեջ հաղթանակ էր տոնել, իսկ հաջորդող մրցաշրջանի առաջին տուրում անընդմեջ հաղթանակների թիվը հասցրել էր 14-ի։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Սուոնսին» մնաց 12 միավորով՝ վերջին տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Սուոնսի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4
Գոլերը՝ Սիլվա 27՛, 52՛, դե Բրյունե 34՛․ Ագուերո 85՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում