ՄՅՈւ-ն և «Տոտենհեմը» հաղթեցին, «Լիվերպուլն» ու «Արսենալը» սայթաքեցին հետնապահների հետ խաղում (տեսանյութ)

ՄՅՈւ-ն և «Տոտենհեմը» հաղթեցին, «Լիվերպուլն» ու «Արսենալը» սայթաքեցին հետնապահների հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» համար, իսկ «Լիվերպուլն» ու «Արսենալը» միավորներ կորցրեցին հետնապահների հետ խաղերում։

«Կարմիր սատանաները» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասան «Բորնմուտի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 25-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկված չէր մանչեսթերցիների հայտացուցակում։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով երկրորդ հորիզոնականում է և շարունակում է 11 միավորով զիջել առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ «Բորնմուտը» մնաց 16 միավորով՝ 14-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Տոտենհեմը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը։ 40-րդ րոպեին աչքի ընկավ Սերժ Օրյեն, իսկ 87-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Սոն Հին Մինը։ Այժմ Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Բրայթոնը» 17 միավորով 13-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Լիվերպուլ» – «Վեսթ Բրոմվիչ» և «Վեսթ Հեմ» – «Արսենալ» խաղերում գոլեր չեն արձանագրվել։ Այս տուրից հետո «Լիվերպուլը» 31 միավորով 5-րդ տեղում է, «Արսենալը» 30 միավորով 7-րդն է, «Վեսթ Բրոմվիչը» 14 միավորով 17-րդն է, իսկ նույնքան միավոր ունեցող «Վեսթ Հեմը»՝ 19-րդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում