Ֆուրմի դոպինգ-թեստը դրական պատասխան է տվել

Ֆուրմի դոպինգ-թեստը դրական պատասխան է տվել

«Վուելտա 2017»-ի չեմպիոն Քրիստոֆեր Ֆրումի դոպինգ-թեստի արդյունքում նրա օրգանիզմում մեծ քանակի սալբուտամոլ է հայտնաբերվել: Այն երկու անգամ գերազանցել է թույլատրված չափանիշը: Թեստը կատարվել է սեպտեմբերի 7-ին: Հեծանվորդների միջազգային միությունը (UCL) հետաքննություն է սկսել ու բրիտանացուց բացատրություն խնդրել:

«Բոլորն էլ գիտեն, որ ես հիվանդ եմ ասթմայով: Այդ պատճառով երբեմն դեղեր եմ ընդունում, բայց միշտ սահմանված չափաբաժինը չեմ գերազանցում: «Վուելտայի» ժամանակ առողջությունս վատացել էր: Հետևեցի թիմի մարզչի հրահանգին ու կրկնապատկեցի դոզան: Այդ ժամանակ նույնպես հետևել եմ, որ սահմանված կարգը չխախտեմ»,- insidethegames.biz-ի հետ զրույցում ասել է հեծանվորդը:

2017 թվականին Ֆուրմը հաղթել է «Վուելտան» ու «Տուր դե Ֆրանսը»: Եթե նա չկարողանա ապացուցել իր անմեղությունը, կզրկվի իսպանական մրցույթի հաղթողի կոչումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում