Ռիբերին «Բավարիայի» պատմության լեգիոներների ռեկորդ է սահմանել

Ռիբերին «Բավարիայի» պատմության լեգիոներների ռեկորդ է սահմանել

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի «Քյոլնի» դեմ խաղը (1:0) ռեկորդային է դարձել կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի համար:

Այդ հանդիպումը ֆրանսիացու համար 366-րդն էր մյունխենցինեի մարզաշապիկով,- գրում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Նա փոխարինվել է 76-րդ րոպեին:

Այսպիսով, 34-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Բավարիայի» կազմում ամենաշատ խաղեր անցկացրած լեգիոները:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Հասան Սալիհամիջիչին, ով մասնակցել է 365 հանդիպման: Բոսնիացին ներկայումս մյունխենյան ակումբի մարզական տնօրենն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում