«Կորչիր այստեղից, ա՛ղբ». «Միլանի» երկրպագուներն ընդդեմ Դոնարումայի

«Կորչիր այստեղից, ա՛ղբ». «Միլանի» երկրպագուներն ընդդեմ Դոնարումայի

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Վերոնայի» դեմ խաղում (3:0) «Միլանի» երկրպագուները ակցիա են կազմակերպել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի դեմ:

«Նախախաղային մարզման ժամանակ «ռոսոներիի» ֆանատները բղավել են. «Կորչիր այստեղից, ա՛ղբ»: 

«Սան Սիրոյի» սեկտորներից մեկում հայտնվել է նաև հետևյալ պաստառը. «Բարոյական բռնությունը դա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավա՞րձն է ու պարազիտ-եղբորդ հետ պայմանագիր կնքե՞լը: Մեր համբերությունը սպառվել է, դուրս այս թիմից»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ակումբի ղեկավարությանը խնդրել է չեղարկել Ջիջիոյի պայմանագիրը, որ կնքվել է հուլիսին: Պատճառ է նշվել բարոյական վիրավորանքները: «Միլանը» գործակալին հայտնել է, որ համաձայնագիրը չի խզվի, իսկ Դոնարուման կարող է այլ թիմ տեղափոխվել միայն 70 միլիոն եվրոյի դիմաց: Այդքան է կազմում նրա հրաժարագինը:

Հիշեցնենք, որ ամռանը պայմանագիր կնքելու պայմաններից մեկը եղել էր այն, որ «ռոսոներիին» միանա Դոնարումայի ավագ եղբայրը` Անտոնիոն, ով նույնպես դարպասապահ է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում