Մոուրինյու. Այս պահին մյուսներն ավելի արժանի են խաղալուն, քան Մխիթարյանը

Մոուրինյու. Այս պահին մյուսներն ավելի արժանի են խաղալուն, քան Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղաժամանակի մասին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց է թողել անգլիական թիմի վերջին 8 հանդիպումներից 7-ը:

«Պահեստայինների համար միայն 7 տեղ է հատկացվում: Ես փորձում եմ այնպիսի ֆուտբոլիստների ընտրել, ովքեր տարբեր խաղային իրավիճակների ժամանակ կկարողանան պահպանել թիմի հավասարակշռությունը:

«Բրայթոնի» դեմ մրցավեճում պահեստայինների թվում էին երկու պաշտպաններ, ովքեր կարող են տարբեր դիրքերում գործել, եզրային խաղացող Յանգը, կենտրոնական կիսապաշտպան Էրրերան, հարձակվող Իբրահիմովիչը և Ռաշֆորդը, ով կարող է ենթահարձակվող ու վինգեր լինել:

Մեկնարկային կազմում էին Մարսիալը, Մատան ու Լինգարդը: Եթե խաղադաշտ դուրս գար Մխիթարյանը, այդ եռյակից որևէ մեկը պետք է զիջեր իր տեղը: Կարծում եմ` այս պահին այդ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալուն ավելի արժանի են, քան Միկին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթրայանն անձնական հանդիպում է ունեցել Մոուրինյուի հետ, որպեսզի հստակեցվի նրա ապագան: Կիսապաշտպանին ցանկանում է հրավիրել «Ինտերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում