Ռոնալդինյոն քաղաքականություն է մտնում

Ռոնալդինյոն քաղաքականություն է մտնում

«Պարի Սեն Ժերմենի», «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն մտադիր է քաղաքական գործիչ դառնալ:

«O Globo»-ն հայտնում է, որ 37-ամյա նախկին ֆուտբոլիստը սոցիալ-քրիստոնեական կուսակցության կազմում իր թեկնածությունն է դնելու սենատի ընտրություններին: Առայժմ բրազիլացին պաշտոնապես չի առաջնորդվել:

Հիշեցնենք, որ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2015 թվականին: Բրազիլացին ներկայումս մասնակցում է բարեգործական խաղերի ու ելույթներ ունենում ֆուտզալի հնդկական «Դելի Դրակոնս» թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում