«Daily Mail». Օզիլը հոգնել է սպասել «Բարսելոնային» և ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Daily Mail». Օզիլը հոգնել է սպասել «Բարսելոնային» և ընտրել է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի` «Բարսելոնա» տեղափոխության հավանականությունը նվազել է:

«Daily Mail»-ի տեղեկությամբ, գերմանացին հոգնել է սպասել կատալոնական ակումբի առաջարկին և հրաժարվել Իսպանիա վերադառնալու տարբերակից: Այժմ 29-ամյա ֆուտբոլիստի նախընտրելի թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Օզիլը ցանկանում է շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ ստանալ: «Կարմիր սատանաները» պատրաստ են բավարարել նրա պահանջները:

Նշվում է, որ «բլաուգրանան» ձգձգել է պաշտոնական հրավերը, որովհետև նախկինի պես ծրագրում է ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Մեսութը պահեստային տարբերակն է:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ու լոնդոնյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվելու է 2018 թվականի ամռանը: Հունվարին նա իրավունք կստանա նախնական պայմանագիր կնքելու ցանկացած ակումբի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում