Տրանսֆերային ծրագրեր, Նեյմարի մարզաշապիկ և պայմանագրի բնօրինակ. Էմերիին թալանել են

Տրանսֆերային ծրագրեր, Նեյմարի մարզաշապիկ և պայմանագրի բնօրինակ. Էմերիին թալանել են

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի տուն անհայտ մարդիկ են մտել ու գողություն կատարել:

Թալանը տեղի է ունեցել Ֆրանսիայի Լիգայի Գավաթի խաղարկության «Ստրասբուրի» դեմ հանդիպման (4:2) ժամանակ:

«Le Point»-ի տեղեկությամբ, բասկի տանից գողացել են ՊՍԺ-ի ապագա տրանսֆերային ծրագրերի շուրջ փաստաթղթերը, ակումբի հետ նրա պայմանագրի բնօրինակը և Նեյմարի մարզաշապիկը: Անհետացել են նաև Էմերիի կնոջ զարդերը, ժամացույցները և պայուսակները:

Ոստիկանությունն ընդհանուր վնասը գնահատել է 20 հազար եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում