Գվարդիոլայի ֆենոմենալ ցուցանիշը

Գվարդիոլայի ֆենոմենալ ցուցանիշը

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Սուոնսիին» (4:0) ու անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել: «Քաղաքայիններն» առավելության են հասել ԱՊԼ-ի վերջին 15 հանդիպումներում, ինչը նախկինում ոչ մի թիմի չէր հաջողվել:

Այսպիսով, Պրեմիեր լիգան դարձավ թոփ-5 առաջնությունների երրորդ երկիրը, որոնց անընդմեջ հաղթանակների ռեկորդը պատկանում է Խոսեպ Գվարդիոլային,- գրում է sports.ru-ն:

Լա լիգայում կատալոնացու գլխավորած «Բարսելոնան» 16 անընդմեջ հաղթանակ է տոնել (2010-11թթ մրցաշրջան), իսկ Բուդնեսլիգայում նրա «Բավարիան»` 19 հաղթանակ (2013-14թթ մրցաշրջան):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 49 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին» «քաղաքայինները» գերազանցում են 11 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում