«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային հարցում է կատարել «Չելսիին»

«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային հարցում է կատարել «Չելսիին»

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիլիանին:

«Daily Mail»-ը գրում է, որ «կարմիր սատանաներն» արդեն պաշտոնական հարցում են ուղարկել լոնդոնյան ակումբ: «Թոշակառուները» չեն ցանկանում բաց թողնել բրազիլացուն և մտադիր են մերժել առաջարկները: Նշվում է, որ «կապույտներին» կարող է մտափոխել միայն հսկայական առաջարկը:

Այդ հնարավոր տեղափոխության նախաձեռնողներից մեկը ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն է, ով նախկինում աշխատել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է 25 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում