Սքոթի Պիպեն. Վիճակագրությամբ Լեբրոնը շրջանցել է Ջորդանին

Սքոթի Պիպեն. Վիճակագրությամբ Լեբրոնը շրջանցել է Ջորդանին

Հռչակավոր նախկին բասկետբոլիստ Սքոթի Պիպենը համեմատել է «Չիկագո Բուլզում» իր նախկին թիմակից Մայքլ Ջորդանին ու «Կլիվլենդի» ներկայիս առաջատար Լեբրոն Ջեյմսին:

«Թվերը չեն խաբում: Լեբրոնը Մայքլի հետ նույն մակարդակում է: Դժվար թե նրան հաջողվի MVP-ի մրցանակներով հավասարվել Ջորդանին, սակայն վիճակագրությամբ նրանք նույն մակարդակում են: Ավելին, եթե հաշվենք ոչ միայն վաստակած միավորները, այլև արդյունավետ փոխանցումներն ու անդրադարձերի քանակը, ամենայն հավանականությաբ, Ջեյմսն արդեն շրջանցել է Մայքլին»,- «First Take»-ի եթերում ասել է ամերիկացին:

Նշենք, որ Մայքլ Ջորդանն իր կարիերայի ընթացքում միջինը մեկ խաղում վաստակել է 30,1 միավոր, տիրել 6,2 անդրադարձի ու կատարել 5,3 արդյունավետ փոխանցում: Լեբրոնի ներկայիս ցուցանիշներն են` 27,2 միավոր, 7,3 անդրադարձ և 7,1 փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում