Լամ. «Ոսկե գնդակը» վերածվել է հարձակվողների ճանաչվածության մրցույթի

Լամ. «Ոսկե գնդակը» վերածվել է հարձակվողների ճանաչվածության մրցույթի

Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը կոչ է արել ձևափոխել «Ոսկե գնդակ» մրցանակի ընտրության կարգը: Այդ մասին տեղեկանում ենք sporf.com-ից:

«Եկել է «Ոսկե գնդակում» ձևափոխումներ կատարելու ժամանակը: Այն վերածվել է հարձակվողների ճանաչվածության մրցույթի»,- ասել է գերմանացին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պաշտպանի տրվել է 2006 թվականին, երբ հաղթող է ճանաչվել Ֆաբիո Կանավարոն: Վերջին 10 տարիների ընթացքում 5-ական անգամ այդ մրցանակը ստացել են Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն

Հետևեք մեզ նաև Telegram-ում