Ռուբեն Հայրապետյան. Մխիթարյանի շուրջ իրավիճակը չի կարող երկար շարունակվել

Ռուբեն Հայրապետյան. Մխիթարյանի շուրջ իրավիճակը չի կարող երկար շարունակվել

Հայատսանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկա է գտնվել «Բանանց» ակումբի մարզաբազայում նոր` արհեստական խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությանը: Նա կարծիք է հայտնել այդ ու նաև վերջին օրերին հայկական ֆուտբոլին առնչվող մի քանի այլ հարցերի շուրջ:

Խոր խաղադաշտեր «Բանանցում»

«Մեր երկրի բնակլիմայական պայմաններում, նման խաղադաշտեր ունենալը շատ օգտակար է: Նախկինում բոլոր պատանի ֆուտբոլիստները փակ մարզադաշտերում և փայտից հատակով դաշտերում էին մարզվում, սակայն այդ դեպքում այլ մկաններ են աշխատում և նույնիսկ վնաս են տալիս ֆուտբոլիստին՝ հատկապես ավելի մեծ տարիքում: Ճիշտ շահագործելու դեպքում «Բանանցը» մեծ առավելություն կունենա, ֆուտբոլիստներն ավելի լավ կպատրաստվեն և հավաքականներին ավելի լավ ու ուժեղ ֆուտբոլիստներ կընդգրկվեն:

Նույն ծրագիրն իրականացվել է նաև «Փյունիկում», «Արարատում», Չարենցավանում, Սիսիանում, Էջմիածնում, Արմավիրում ու Սևանում: Պատրաստվում ենք խաղադաշտ կառուցել նաև «Ալաշկերտի» համար»:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Հենրիխ Մխիթրայանի չխաղալու մասին

«Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր ու ֆուտբոլին նվիրված: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում շուրջ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Բոլորին հայտնի է պատճառը որն է, և որ դա կապ չունի նրա մարզավիճակի հետ: Կարծում եմ` մոտ ժամանակներս որոշ ճշտումներ կատարելուց հետո ինքս էլ այդ հարցի շուրջ հայտարարություն կկատարեմ: Հենրիխը կշարունակի խաղալ և ուրախացնել բոլորիս: Հանգիստ եղեք»:

Հայկական ֆուտբոլի պատանեկան հավաքականների համար այսուհետ պատասխանատու են լինելու արգենտինացիները

«2018 թվականի հունվարին արգենտինացի 6 մասնագետներ գալու են Հայաստան և սկսելու են մարզել Հայաստան բոլոր պատանեկան հավաքականները: Նրանք աշխատելու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Շեշտը դնելու ենք 2000 թվականին ծնված պատանիների վրա, ովքեր մասնակցելու են Եվրո-2019 եզրափակիչ փուլին: Կարծում եմ` այս ծրագիրը հաջողված կլինի: Մենք արդեն ստեղծել են տարբեր տարիքային ընտրանիներ: Դա ՈւԵՖԱ-ի նոր ծրագիրն է, որի մեջ դեռ 3-4 երկիր է հասցրել մտնել: Մեր ակումբային ֆուտբոլի գիտակ ղեկավարները կարծում են, որ դա սխալ է, բայց ես համոզված եմ` շատ միջազգային խաղերը կօգնեն հայ երիտասարդներին»:

 Հայաստանի լավագույն մարզիչ մրցանակը չի լինի

«Ճիշտ չենք արել, որ ժամանակին սահմանել ենք այդ մրցանակը: Ո՞վ պետք է քվեարկի, ո՞վ է արժանի, արդա՞ր է… Որպեսզի նման խոսակցություններ չլինեն, հանել ենք այդ մրցանակը: Ինչպես գիտեք, մենք ունենք «Հայկական Մոուրինյու» (Աբրահամ Խաշմանյանը-խմբ.): Նա անցած տարի հայտարարեց, որ սխալ ընտրություն է կատարվել: Նմանատիպ խոսակցություններից խուսափելու համար հրաժարվեցինք «Տարվա մարզիչ» մրցանակից: Հանրության հետ քննարկելուց հետո, հետագայում միգուցե նորից այդ անվանակարգը վերադարձնենք»:

Ռուբեն Հայրապետյանն ասել է նաև, որ շուտով ամփոփելու ֆուտբոլային տարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում