«Mirror». Մոուրինյուն որոշել է հանուն Օզիլի վաճառել Մխիթարյանի տրանսֆերը

«Mirror». Մոուրինյուն որոշել է հանուն Օզիլի վաճառել Մխիթարյանի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին:

«Mirror» պարբերականը վստահեցնում է, որ պորտուգալացի մասնագետը մտադիր է ակումբի ղեկավարությանը խնդրել վաճառել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և հրավիրել գերմանացուն: Մեծ է հավանականությունը, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Մանչեսթերից կհեռանա ամռանը, որովհետև «Արսենալը» չի համաձայնի Օզիլին հունվարին վաճառել իր սկզբունքային մրցակցին: Այդ տեղափոխությունը կարող է կայանալ ամռանը, երբ կսպառվի 29-ամյա ֆուտբոլիստի ու լոնդոնյան ակումբի միջև պայմանագրի ժամկետը, և նա ազատ գործակալ կդառնա:

«Յուրահատուկը» և Օզիլը 2010-2013 թվականների ընթացքում համատեղ աշխատել են Մադրիդի «Ռեալում»: Մեսութի հետ արդեն համաձայնություն կա աշխատավարձի շուրջ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը», որը պատրաստ է 28-ամյա խաղացողին փոխանակել Ժոաու Մարիուի հետ: Հենրիխը մարզչի որոշմամբ բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 8 հանդիպումներից 7-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում