Լա լիգա. Հայտնի է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստը

Լա լիգա. Հայտնի է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստը

Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը հայտնում է, որ «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

30-ամյա ֆուտբոլիստն այդ կոչման համար պայքարում առաջ է անցել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ադնան Յանուզայից ու «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյից:

Նախորդ ամսվա ընթացքում անցկացրած 3 խաղում Ասպասը դարձել է 3 գոլի հեղինակ: Նրա թիմը այդ հանդիպումներից երկուսում հաղթել է:

Լա լիգայի ընթացիկ խաղարկության 15 խաղում հարձակվողը 9 գոլ է հեղինակել: Ռմբարկուական պայքարում նա զիջում է միայն «Վալենսիայի» ու «Բարսելոնայի» հարձակվողներ Սիմոնե Ձաձային (10 գոլ) և Լիոնել Մեսսիին (14 գոլ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում