ESPN. Հայտնի է դարձել Մխիթարյանի չխաղալու իրական պատճառը

ESPN. Հայտնի է դարձել Մխիթարյանի չխաղալու իրական պատճառը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում չի հայտնվում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ տարաձայնության պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին «Բրայթոնի» դեմ կայացած հանդիպումից (1:0) հետո, երբ պորտուգալացին ամբողջ թիմի մոտ սկսել է բողոքել 28-ամյա ֆուտբոլիստի խաղից,- գրում է ESPN-ը: Մխիթարյանը չի համաձայնվել Ժոզեի փաստարկների հետ ու պատասխանել է նրան, ինչը դուր չի եկել «Յուրահատուկին»: Ավելի ուշ երկկողմ դժգոհությունները շարունակվել են «կարմիր սատանաների» մարզաբազայի մոտ գտնվող վերլուծական սենյակի մատույցներում:

Հատկանշական է, որ այդ մրցավեճում Հենրիխը փոխարինման է մտել 71-րդ րոպեին: Այդ խաղից հետո նա այլևս չի հայտնվել թիմի հայտացուցակում: ՄՅՈւ-ի վերջին 8 խաղերից 7-ում Մխիթրայանը հայտացուցակում չի ընդգրկվել:

Հիշեցնենք, որ 54-ամյա մասնագետը հայ ֆուտբոլիստին «անտեսելու» պատճառ էր նշում վերջինիս վատ խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում