«Մոնակոն» վերադառնում է». հերթական հաղթանակը (տեսանյութ)

«Մոնակոն» վերադառնում է». հերթական հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում «Մոնակոն» հյուրընկալվել է «Սենտ Էտիենին» ու ջախջախիչ հաղթանակ տոնել:

Առաջին կեսում մեկական անգամ աչքի են ընկել Ջիբրիլ Սիդիբեն ու Տոմա Լեմարը: Երկրորդ կեսի սկզբում տանտերերը մեկ դրվագի ժամանակ գոլ են բաց թողել ու 10 ֆուտբոլիստով մնացել: Ռադամել Ֆալկաոյի հարվածի պահին Ֆաբինյոն խաղից դուրս վիճակում է եղել, բայց դարպասապահ Ստեֆան Ռուֆյեի հետ մղած գնդակն ուղարկել է դարպասը: Ռուֆյեն սխալմամբ գրանցված գոլը բողոքարկելիս վիրավորել է եզրային մրցավարին ու հեռացվել խաղադաշտից:

Քիչ հետո Բալդե Կեյտան վերջնական հաշիվն է սահմանել` 4:0:

Այդ հաղթանակն անընդմեջն երրորդն էր «կարմրասպիտակների» համար: Լեոնարդու Ժարդիմի թիմը 38 միավորով երկրորդ տեղում է և արդեն 6 միավորով է հետ մնում առաջատար ՊՍԺ-ից, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնությունների ամենատիտղոսակիր թիմը` «Սենտ Էտիենը» խորը ճգնաժամում է գտնվում: Լիգա 1-ում նրանք չեն հաղթում արդեն 9-րդ անընդմեջ խաղում և 20 միավորով 15-րդ տեղում են:

Լիգա 1. 18-րդ տուր
«Սենտ Էտիեն» – «Մոնակո»` 0:4
Գոլերը. Սիդիբե (3), Լեմար (32), Ֆաբինյո (53), Կեյտա (60)
Հեռացում. Ռյուֆե (53)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում