Մոուրինյու․ Լավ գումարի դիմաց ակումբը պատրաստ է վաճառել Մխիթարյանին և Շոուին

Մոուրինյու․ Լավ գումարի դիմաց ակումբը պատրաստ է վաճառել Մխիթարյանին և Շոուին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և պաշտպան Լյուկ Շոուի ծառայություններից։

-Ակումբը կքննարկի՞ Մխիթարյանի և Շոուի տրանսֆերների վերաբերյալ առաջարկները։ Կարծում եմ՝ այո, եթե լավ գումար առաջարկեն։ Այսպիսին է իմ դիրքորոշումը այն դեպքերում, երբ ակումբը ֆուտբոլիստների վաճառքի վերաբերյալ ինձ խորհուրդներ է տալիս։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը։

Եթե ֆուտբոլիստը երջանիկ չէ և խնդրում է իր տրանսֆերը վաճառել այն գնով, որն ակումբը բավարար կհամարի, ես չեմ կարող մերժել։ Այդպես եղել է Դեպայի և Շնեյդերլինի դեպքում,- պորտուագալցի մասնագետի խոսքը մեջբերված է «The Telegraph»-ից։

Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ի վերջին 8 խաղերից 7-ում Հենրիխ Մխիթրայանը հայտացուցակում չի ընդգրկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում