WTA. Ռադվանսկան՝ տարվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ)

WTA. Ռադվանսկան՝ տարվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ)

Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է 2017 թվականի լավագույն հարվածի հեղինակ։ Ռադվանսկայի՝ Ուհանի մրցաշարում Յուլիա Գյորգեսի դեմ խաղում կատարած հարվածի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 55%-ը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռադվանսկայի մեկ այլ հարված՝ Սիդնեյի մրցաշարի շրջանակում, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Դարյա Կասատկինայի՝ Տորոնտոյի մրցաշարի ժամանակ կատարած հարվածը:

Հավելենք, որ Ռադվանսկան պատվավոր մրցանակը ստանալու է հինգերորդ տարին անընդմեջ։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում