Վենգեր․ «Մանչեսթեր Սիթին» հիմա ունի գաղափարներ և նավթ

Վենգեր․ «Մանչեսթեր Սիթին» հիմա ունի գաղափարներ և նավթ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 2003-04թթ․ մրցաշրջանի «Արսենալին» համեմատել է ներկայիս «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ֆրանսիացի մասնագետն ակնարկել է, որ մրցակցի հաջողություններում մեծ նշանակություն ունի ֆինանսական կողմը։

Վերոնշյալ մրցաշրջանում «զինագործներն» Անգլիայի առաջնությունում պարտություն չեն կրել, իսկ ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում դեռևս անպարտելի է «Մանչեսթեր Սիթին»։

-Լսեք, մենք այն ժամանակ չունեինք նավթ, բայց ունեինք գաղափարներ։ «Մանչեսթեր Սիթին» հիմա ունի գաղափարներ և նավթ, ինչը նրանց ավելի արդյոնավետ է դարձնում։ Բոլորը սպասում են, որ նրանք կշարունակեն հաղթել։ Ինչո՞ւ ոչ․․․ Դրա համար «Սիթին» բավականին վարպետություն ունի, սակայն առջևում դեռ երկար ճանապարհ կա,- Վենգերի խոսքը փոխանցում է «The Independent»-ը։

Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Սիթին» գերազանցել էր «Արսենալի» մեկ այլ ռեկորդ՝ Պրեմիեր լիգայում տոնելով 15 անընդմեջ հաղթանակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում