Սերեսոն՝ Գրիզմանի հավանական տեղափոխության մասին․ «Ֆուտբոլում ռոմանտիկան տեղ չունի»

Սերեսոն՝ Գրիզմանի հավանական տեղափոխության մասին․ «Ֆուտբոլում ռոմանտիկան տեղ չունի»

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի՝ մադրիդյան ակումբից հեռանալու հավանականության մասին։

-Ֆուտբոլում պետք է մոռանալ զգացմունքների մասին։ Հավատարմությունը և զգացմունքայինությունը լավ երևույթներ են, սակայն այստեղ խոսքը բիզնեսի մասին է։ Ես իրատես եմ։ Ի՞նչ իմաստ ունի սիրահարվելու ֆուտբոլիստին, եթե վաղը նրա տրանսֆերի վերաբերյալ շահավետ առաջարկես ես ստանալու։

Օրինակ՝ հետաքրքիր է՝ երբ Դիեգո Սիմեոնեն հեռանա «Ատլետիկոյից», երկրպագուները նրան հերոս կհամարե՞ն։ Երկրպագուները չափազանց զգացմունքային են։ Նրանք պետք է հասկանան, որ ֆուտբոլիստները խաղում են ոչ թե ակումբի տարբերանշանը համբուրելու համար, այլ գոլեր խփելու և թիմին օգնելու։ Ֆուտբոլում ռոմանտիկան տեղ չունի։ Իրականությունն այն է, որ պարզապես 11 ֆուտբոլիստ խաղում է, իսկ մարզիչը ղեկավարում է։ Այսպիսին է կյանքը,- Սերեսոյի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Անտուան Գրիզմանի տրանսֆերը ձեռք բերելուն շատ մոտ է «Բարսելոնան»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում