Ջորկաեֆ․ Եթե ՊՍԺ-ն հաղթի «Ռեալին», կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Ջորկաեֆ․ Եթե ՊՍԺ-ն հաղթի «Ռեալին», կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կարծում է՝ եթե «Պարի Սեն Ժերմենին» հաջողվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաղթահարել գործող գավաթակիր «Ռեալի» արգելքը, մրցաշարում հաղթելն ավելի հեշտ կլինի։

-Անկեղծ ասած, «Ռեալը» միակն ակումբն էր, որից վախենում էի վիճակահանությունից առաջ։ «Պարի Սեն Ժերմենը» գերազանցում է  այս փուլի շատ թիմերի, սակայն «Ռեալի» հետ բարդ կլինի։ Վերջին 4 տարվա ընթացքում մադրիդցիները 3 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, սակայն պետք է լավատես լինել։

Այս դիմակայությանը հետևելու է ամբողջ աշխարհը։ Եթե ՊՍԺ-ն հաղթի «Ռեալին», զգում եմ, կկարողանա մինչև վերջ գնալ և հաղթել։ «Ռեալի» նկատմամբ հաղթանակը մեծ վստահություն կհաղորդի։ Եվ հակառակը՝ եթե ՊՍԺ-ն չհաղթի «Ռեալին», կլինի քաոս, մինչև մրցաշրջանի ավարտն ամեն ինչ հավանական կդառնա,- Ջորկաեֆի խոսքը փոխանցում է «Le Parisien»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում