Ա Սերիա․ «Ինտերն» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Ա Սերիա․ «Ինտերն» առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»։ Միլանյան թիմի կազմում միակ գոլը խփեց Մաուրո Իկարդին, իսկ հյորերից աչքի ընկան Կևին Լասանյան, Ռոդրիգո դե Պաուլը և Անտոնին Բարակը։

Այժմ «Ինտերը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն միլանյան թիմին շրջանցելու հնարավորություն ունեն «Նապոլին» և «Յուվենտուսը», որոնք տուրի շրջանակում իրենց խաղերը դեռ չեն անցկացրել։ Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» ունի 21 միավոր (16 խաղ) և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր» – «Ուդինեզե»՝ 1։3
Գոլերը՝ Իկարդի 15՛ – Լասանյա 14՛, դե Պաուլ 61՛ / 11-մետրանոց, Բարակ 77՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում