Օզիլի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Օզիլի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ։ «Զինագործների» կազմում հաղթական գոլը 23-րդ րոպեին խփեց Մեսութ Օզիլը։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլը» մնաց 15 միավորով 18-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում