Մյուլլերի գոլը հաղթական էր «Շտուտգարտ» – «Բավարիա» խաղում (տեսանյութ)

Մյուլլերի գոլը հաղթական էր «Շտուտգարտ» – «Բավարիա» խաղում (տեսանյութ)

Բունդեսլիգայի 17-րդ տուրում առաջատար «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Թոմաս Մյուլլերը։ Ավելացված ժամանակում՝ 94-րդ րոպեին, դաշտի տերերը պարտությունից խուսափելու հնարավորություն ունեին, սակայն Չադրակ Ակոլոն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 41 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Շտուտգարտը» 17 միավորով 14-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում