Հայտնի են «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը

Հայտնի են «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 21։30-ին մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է «Տոտենհեմին»։ Թիմերի գլխավոր մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան և Մաուրիսիո Պոչետինոն այս խաղի համար ընտրել են հետևյալ կազմերը․

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն – Ուոլկեր, Օտամենդի, Մանգալա, Դելֆ, Ֆերնանդինյո, Գյունդողան, Կևին դե Բրյունե, Սթերլինգ, Լերոյ Զանե, Սերխիո Ագուերո։

«Տոտենհեմ»․ Լյորիս – Տրիպյե, Ռոուզ, Վերտոնգեն, Ուինկս, Դայեր, Էրիքսեն, Դեմբելե, Ալլի, Սոն, Քեյն։

Այս խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին», որն ընթացիկ առաջնությունում պարտություն չի կրել, 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Տոտենհեմը» 31 միավորով վեցերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում