Նեյմար շոու․ «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Ռենին» (տեսանյութ)

Նեյմար շոու․ «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Ռենին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ռենի» հետ և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ «Ռոազոն Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։4 հաշվով։

Փարիզյան թիմի կազմում տպավորիչ խաղ ցուցադրեց Նեյմարը։ Բրազիլացին երկու անգամ գոլ խփեց Կիլիան Մբապեի փոխանցումներից հետո, երկու անգամ էլ արդյունավետ փոխանցումներ կատարեց Մբապեին և Էդինսոն Կավանիին։ Դաշտի տերերի միակ գոլը խփեց Նդոմբե Մուբելեն։ Թիմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով․ «Ռենից» հեռացվեց Բենժամին Անդրեն, ՊՍԺ-ից՝ Պրեսնել Կիմպեմբեն։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 47 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռենը» 25 միավորով 6-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռեն» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։4
Գոլերը՝ Մուբելե 53՛ – Նեյմար 4՛, 76՛, Մբապե 17՛, Կավանի 75՛
Հեռացումներ՝ Անդրե 63՛ – Կիմպեմբե 89՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում