«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)

«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)

Աբու Դաբիի (ԱՄԷ) «Շեյխ Զայեդ» մարզադաշտում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդ» – «Գրեմիո» հանդիպումը։

Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթակիրների հանդիպումն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով։ Զինեդին Զիդանի սաներն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին, սակայն միայն մեկ գոլ խփեցին։ 54-րդ րոպեին տուգանային հարվածով հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ այս գոլը Ռոնալդուի համար 7-րդն էր Աշխարհի ակումբային առաջնություններում․ պորտուգալացին առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։

Այսպիսով, «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ հաղթեց դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» – «Գրեմիո»՝ 1։0
Գոլը՝ Ռոնալդու 54՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում