«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի ֆավորիտ «Մանչեսթեր Սիթին» 16-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ թարմացնելով իր իսկ ռեկորդը։

18-րդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը հյուրընկալեց «Տոտենհեմին» և առավելության հասավ 4։1 հաշվով։ «Քաղաքայինների» կազմում մեկական գոլ խփեցին Իլկայ Գյունդողանը և Կևին դե Բրյունեն, դուբլ ձևակերպեց Ռահիմ Սթերլինգը։ Հյուրերից հաշիվը կրճատեց Քրիստիան Էրիքսենը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 52 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» (17 խաղ) գերազանցում է 14 միավորով։ «Տոտենհեմը» մնաց 31 միավորով՝ 7-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ»՝ 4։1
Գոլերը՝ Գյունդողան 14՛, դե Բրյունե 70՛, Սթերլինգ 80՛, 90՛ – Էրիքսեն 90+3՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Ժեզուշ 75՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում