«Նապոլին» հաղթեց «Տորինոյին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

«Նապոլին» հաղթեց «Տորինոյին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Տորինոյին» և կարևոր հաղթանակ տոնեց։ «Օլիմպիկո դե Տորինո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։3 հաշվով․ հյուրերից աչքի ընկան Կալիդու Կուլիբալին, Պյոտր Զելինսկին և Մարեկ Համշիկը, իսկ դաշտի տերերից հաշիվը կրճատեց Անդրեա Բելոտին։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 42 միավոր և կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Ինտերին» գերազանցելով 2 միավորով: «Տորինոն» մնաց 23 միավորով՝ 9-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Տորինո» – «Նապոլի»՝ 1։3
Գոլերը՝ Բելոտի 63՛ – Կուլիբալի 4՛, Զելինսկի 25՛, Համշիկ 30՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում