«Վալենսիան» արտագնա խաղում պարտվեց «Էյբարին» (տեսանյութ)

«Վալենսիան» արտագնա խաղում պարտվեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում պարտվեց «Էյբարին»։ 

«Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 2։1 հաշվով։ Հաշիվը բացվեց երկորրդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին աչքի ընկավ Տակասի Ինուին։ 57-րդ րոպեին Սանտյագո Լորենսոն վերականգնեց հավասարությունը, ինչից հետո «չղջիկները» ոչ միայն չկարողացան զարգացնել հաջողությունը, այլև բաց թողեցին երկրորդ գոլը։ 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Խոան Խորդանը։

Այս հաղթանակից հետո «Էյբարն» ունի 21 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Վալենսիան» 34 միավորով դեռևս երկրորդ տեղում է․ «չղջիկներին» շրջանցելու հնարավորություն ունի «Ատլետիկոն» (33 միավոր, 16 խաղ), որն այսօր խաղալու է «Ալավեսի» հետ։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում