«Ատլետիկոն» բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)
17/12/2017 01:36
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահներից «Ալավեսի» նկատմամբ։ Մադրիդյան թիմի համար հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց Ֆերնանդո Տորրեսը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 36 միավոր, շրջանցել է «Վալենսիային» և այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, զիջելով 3 միավորով։ «Ալավեսը» մնաց 12 միավորով 18-րդ տեղում։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում