94-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

94-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարին»։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, «գայլերը» հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Դիեգո Պերոտին վրիպեց 11-մետրանոց տուգանայինից։ Հաղթական գոլը 94-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Ֆասիոն։

Այժմ «Ռոման» ունի 38 միավոր (16 խաղ) և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 17 միավորով 14-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում