«Միլանը» խոշոր հաշվով պարտվեց հետնապահներից «Վերոնային» (տեսանյութ)

«Միլանը» խոշոր հաշվով պարտվեց հետնապահներից «Վերոնային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Վերոնայի» հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ «Մարկ-Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով․ մեկական գոլ խփեցին Անտոնիո Կարաչոլոն, Մոյզե Կինը և Դանիել Բեսան։

Այս հաղթանակից հետո «Վերոնան» ունի 13 միավոր և բարձրացել է 17-րդ հորիզոնական, իսկ «Միլանը» մնաց 24 միավորով՝ 7-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վերոնա» – «Միլան»՝ 3։0
Գոլերը՝ Կարաչոլո 24՛, Կին 55՛, Բեսա 77՛
Հեռացում՝ Սուսո 90+1՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում