«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»։ «Կարմիր սատանաների» կազմում մեկական գոլ խփեցին Ռոմելու Լուկակուն և Ջեսի Լինգարդը, իսկ դաշտի տերերից հաշիվը կրճատեց Գարեթ Բարին։ 

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 41 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 11 միավորով։ «Վեսթ Բրոմվիչը», որն արդեն 16 խաղ է՝ չի կարողանում հաղթել Պրեմիեր լիգայում, մնաց 14 միավորով՝ 19-րդ տեղում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով շրջանառվող լուրերի համաձայն՝ ձմռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», կրկին չէր ընդգրկվել իր թիմի հայտացուցակում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Վեսթ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։2
Գոլերը՝ Բարի 77՛ – Լուկակու 27՛, Լինգարդ 35՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում