Սուարեսի և Պաուլինյոյի դուբլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Դեպորտվոյին» (տեսանյութ)

Սուարեսի և Պաուլինյոյի դուբլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Դեպորտվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին»։ Կատալոնացիները 4 անպատասխան գոլ խփեցին․ դուբլերով աչքի ընկան Լուիս Սուարեսը և Պաուլինյոն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 42 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցում է 6 միավորով։ «Դեպորտիվոն» 15 միավորով 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» – «Դեպորտիվո»՝ 4։0
Գոլերը՝ Սուարես 29′, 47′, Պաուլինյո 41′, 75′
Չիրացրած 11-մետրանոց՝ Մեսսի – 70՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում